Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը | shantnews.am

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների դեմ ՀՀ Կառավարության քայլերին և իրականացվող միջոցառումներին: Ապատեղեկատվության դեմ պայքարում երկրի ղեկավարը կարևորել է պետական գերատեսչությունների ժամանակին արձագանքը և կիսվել անձամբ իր կողմից իրականացված փորձով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն