news.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն առայժմ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ տնտեսական սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում այդ երկրին։ Դրա մասին նա հայտնել է Փարիզում G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը։
«[Իրանի դեմ] տնտեսական արշավն այնքան կործանարար է, որ այս պահին լայնածավալ մարտական գործողությունների անհրաժեշտություն չկա»,- ասել է Ռուբիոն։ Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում ինքն այս դիրքորոշումը ներկայացրել է դաշնակիցներին։
Ինչպես Reuters-ին հայտնել են G7-ի երկրների չորս դիվանագետներ, Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի «կործանարար» տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա։
Նրա գնահատմամբ՝ պատժամիջոցները սահմանափակում են տարածաշրջանում գործունեություն ֆինանսավորելու և իրեն դաշնակից զինված խմբավորումներին աջակցելու Թեհրանի հնարավորությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում