Երեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ | arm.sputniknews.ru

Երեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գազայի հատվածում հրադադարի պայմանները չեն կատարվում, պաղեստինցի երեխաները շարունակում են զոհվել, իսկ հումանիտար իրավիճակը մնում է աղետալի: Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Գազայի հատվածում հրադադարի ռեժիմըգործում է 2025 թվականի հոկտեմբերից, սակայն իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինի տարածքին։

«Հրադադարը ձեռքէ բերվել, սակայն դրա պայմանները չեն կատարվում։ Երեխաները շարունակում են մահանալ։ Դա սարսափելի իրավիճակ է», – ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած՝ Գազայի խաղաղությանծրագրիդանդաղիրականացման վրա։ Նրախոսքով՝ Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում ինչպես այնտեղ հումանիտար օգնության արդյունավետ առաքման, այնպես էլ բուն ծրագրի իրականացման համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն