civilnet.am Եվրոպական Միությունն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը։
ԵՄ-ն նաև ակնկալում է, որ «Հայաստանը կկատարի Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 11-ին Երևանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև՝ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա էր իրականացնում և պահանջում եվրոպական կառույցների արձագանքը։
Հիշեցնենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալավել էր ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի 21-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարն արդեն «ծրարված» էին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում