Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը | hetq.am

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորին Մեծություն Նորոդոմ Սիհամոնին, Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը, վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո՝ ՖՄԿ գագաթնաժողովի բացման արարողությունը:

Վերջինիս ընթացքում ելույթներով հանդես են եկել Կամբոջայի վարչապետը, որպես գագաթնաժողովի նախագահող երկիր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՖՄԿ գլխավոր քարտուղարը, այնուհետև Կամբոջայի թագավորը: Բացման արարողության ընթացքում կազմակերպությունում նախագահությունը Ֆրանսիայից փոխանցվել է Կամբոջային»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն