Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 120 մարդ է ձերբակալվել | shantnews.am

Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 120 մարդ է ձերբակալվել | shantnews.am

shantnews.am Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի ամբողջ տարածքում թանկացումների և ոստիկանության բռնությունների դեմ անցկացված ցույցերի ընթացքում ոստիկանությունն ու ժանդարմերիան ձերբակալել են 121 մարդու։ Այս մասին, հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ տվյալները ներկայացված են ժամը 17:00-ի դրությամբ և կարող են փոփոխվել օրվա ավարտին։ Ավելի վաղ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան հայտնել էր մայրաքաղաքում 22 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ երեք անչափահասի։ Ձերբակալությունների հիմնական պատճառներն են եղել զենքի կատեգորիային պատկանող առարկաներ կրելը, վիրավորանքներ հասցնելը, ինչպես նաև որոշակի վայրերում գտնվելու կամ ցույցերին մասնակցելու արգելքը խախտելը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն