azatutyun.am «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որի նպատակն, ըստ ընդդիմադիրների, Հայաստանում դեղերի գների էական նվազեցումն ու տեսականու ընդլայնումն է։ Նախագիծն այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
Նախագծի հիմնական դրույթը, ըստ ընդդիմադիրների, դեղերի գների նվազեցումն ու տեսականու ընդլայնումն է։
Առաջարկում են Եվրամիության երկրներում արդեն գրանցված դեղերի՝ Հայաստանում գրանցման ընթացակարգի պարզեցում, այդ դեղերի համար ներդնել ճանաչման գրանցում՝ առավելագույնը յոթ օրացուցային ժամկետով, փաստաթղթային փորձաքննությամբ, իսկ պետական տուրքը սահմանել 50 հազար դրամ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ այս մեխանիզմը կհեշտացնի դեղերի մուտքը հայկական շուկա, կընդլայնի տեսականին և կխթանի մրցակցությունը։
Քննարկման ընթացքում խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Հայաստանում դեղերի ոլորտում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դեղերի գների մասով առաջընթաց չի արձանագրվել։ Նա ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա։
«Խրթին է պահվում այս ոլորտը, որովհտեև կարող են լինել այստեղ շատ ռիկսեր, այդ թվում կոռուպցիոն։ Պետությունը պետք է պարտք ունենա այս ոլորտում բարեփոխուներ անելու։ Պետությունը պետք է ունենա կամք դեղերի ոլորտում անել մեր առաջարկած փոփոխությունը»,- հայտարարեց Վարդևանյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում