arm.sputniknews.ru «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն առաջարկում է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կալանքի կիրառումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի սահմանադրականությունը։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։
Չալաբյանի խոսքով՝ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 48%-ը կալանավորվածներ են, այսինքն՝ նրանց նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չի կայացվել։ Նրա ներկայացրած տվյալներով՝ եվրոպական միջին ցուցանիշը 25% է, Ռուսաստանում՝ 30%, Վրաստանում և Ադրբեջանում՝ 22%, Թուրքիայում՝ 17%, իսկ Բուլղարիայում՝ 7%։
«Փաստացի ազատազրկված մարդկանց կեսը դատավճիռ չունի։ Մեր բոլոր հարևան պետություններում վիճակն ավելի բարվոք է, քան Հայաստանում, որն իրեն հորջորջում է «ժողովրդավարության բաստիոն»»,– ասաց նա։
Չալաբյանի գնահատմամբ՝ խնդրի պատճառներից մեկը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի ոչ հստակ կարգավորումներն են, որոնք դատարաններին հնարավորություն են տալիս կալանքը կիրառել առանց բավարար փաստական հիմնավորումների։ Նրա խոսքով՝ դատարանները հաճախ պարզապես արձանագրում են, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ չբացատրելով, թե ինչու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում