Դուբլինում Ալիևի հետ քննարկել ենք անհետ կորած անձանց ճակատագիրը. Փաշինյան | arm.sputniknews.ru

Դուբլինում Ալիևի հետ քննարկել ենք անհետ կորած անձանց ճակատագիրը. Փաշինյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցն առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրը։ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովի բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ անհետ կորած անձանց վերաբերող որոշ հարցեր ՀՀ տարածքից և կառավարության լիազորությունից դուրս են, դրա համար էլ առանց միջազգային համագործակցության, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհնար է հասնել հարցի լուծման։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 800-ն անհետ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից, մյուսները՝ 2020 թ․ և դրան հաջորդած իրադարձություններից հետո։

«Ակնհայտ է, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է»,- շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրներից ու բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն, այդ թվում՝ անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության հանդեպ։
«Մարդիկ կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան գիտի և չի ասում»,- նշեց Փաշինյանը։
Վստահեցնում է, որ միջազգային ամենաբարձր մակարդակներում հարցը քննարկելու արդյունքում չունի այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնի է պահում և չի ներկայացնում անհետ կորած անձանց հարազատներին։
Հարցի շուրջ անվստահություն կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև․ փոխադարձաբար երկրները մտածում են, որ մեկն ունի տեղեկատվություն, որը չի կիսում մյուսի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն