Ղրիմի կամուրջը հարձակման է ենթարկվել՝ 3-րդ անգամ այս շաբաթվա ընթացքում | azatutyun.am

Ղրիմի կամուրջը հարձակման է ենթարկվել՝ 3-րդ անգամ այս շաբաթվա ընթացքում | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինական զինուժն այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ հարվածում է Ղրիմի կամրջին, որի վրայով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, Telegram-ում հայտնել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

««Ղրիմի կամրջի վրա հերթական հարձակման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է», – գրել է նա։

Ակսյոնովը նշել է, որ բոլոր պատասխանատու ծառայությունները գտնվում են իրենց աշխատանքի վայրերում, վնասի գնահատում է կատարվում:

Կամրջի վրա հարձակումը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Ծինփինի հանդիպումից առաջ։

Տելեգրամյան Exilenova+ ալիքի հաղորդմամբ՝ կամուրջը ենթարկվել է հրթիռային հարձակման: «Крымский Ветер» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ կամրջին երկու հրթիռ է հարվածել: Տեղի բնակիչները պնդում են, որ դրանք, հավանաբար, հարվածել են կամրջի երկաթուղային հատվածին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն