azatutyun.am Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի (ԱԽՏՀ) շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, հայտնում է Կրեմլը:
Հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ իր գերազանց հարաբերությունների մասին և հույս հայտնել, որ հանդիպումից կարող են «շատ հրաշալի բաներ» տեղի ունենալ: Նա նաև նշել էր, որ անհամբեր սպասում է արդյունավետ զրույցի։
Այսօր ավելի ուշ նախատեսված է Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների առաջին հանդիպումը, որը տեղի կունենա Ցիլին Շանժուանի պետական հյուրատանը:
Թրամփին Շենժենում ուղեկցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Մինչ այդ Պուտինը և Թրամփը մասնակցել են ԱԽՏՀ գագաթնաժողովի լիագումար նիստին։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը մինչ այդ հայտարարել էր, որ Պուտինի, Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ այսօր նախատեսված եռակողմ բանակցություններից բացի՝ Ռուսաստանի առաջնորդը կարող է երկկողմ հանդիպում անցկացնել Թրամփի հետ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում