arm.sputniknews.ru Մոսկվան ԱԽՏՀ տարածաշրջանի բոլոր տնտեսություններին հրավիրում է ակտիվորեն օգտվել նոր տրանսպորտային ուղիների հնարավորություններից, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին։
«Ռուսաստանը պատրաստ է նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին ներկայացնել թվային լուծումների և արհեստական բանականության ոլորտում իր փորձը՝ այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն տվյալների անվտանգությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է ՌԴ առաջնորդը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է բաց մնալ աշխարհի համար՝ միաժամանակ ամրապնդելով իր տնտեսական ներուժը։