shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ լարվածության կարգավորման իր մտադրության մասին մոտ ապագայում։
«Այո՛, ես սա կհասցնեմ ավարտին։ Այո՛, շուտով։ Այս կամ այն կերպ, մենք սա կհասցնենք ավարտին։ Նրանք ցանկանում են համաձայնագիր, բայց մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ համաձայնագիր», – ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք նա մտադիր է պահպանել ամերիկյան զորքերը տարածաշրջանում մինչև համաձայնագրի կնքումը։
ԱՄՆ նախագահը նաև պարզաբանել է, որ ինքը ձգտում է համաձայնագրի, որը «կմնա ուժի մեջ նույնիսկ եթե ԱՄՆ-ը ունենա վատ և թույլ նախագահ»։