Ավտոմեքենաների քանակը այսուհետ միայն պետք է պակասի. Տիգրան Ավինյան | civilnet.am

Ավտոմեքենաների քանակը այսուհետ միայն պետք է պակասի. Տիգրան Ավինյան | civilnet.am

civilnet.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվը պետք է նվազի, իսկ հանրային տրանսպորտը դառնա տեղաշարժվելու ավելի արագ և հուսալի միջոց։ Քաղաքապետարանը պատրաստվում է քննարկման ներկայացնել որոշ մեքենաների մուտքը քաղաքի առանձին հատվածներ սահմանափակելու և լրացուցիչ վճարներ սահմանելու առաջարկներ։

Չորեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառներն ու դրանց դեմ պայքարի նախատեսվող քայլերը։ Նրա խոսքով՝ առաջարկների ամբողջական փաթեթը հանրային քննարկման կներկայացվի մոտ երկու շաբաթից։

Ավինյանի գնահատմամբ՝ Երևանի ճանապարհների ծանրաբեռնվածության հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է։ Քաղաքապետն ընդունել է, որ երթևեկության միջին արագությունը նվազում է, և ավտոմեքենաների քանակը շարունակելու է աճել։

Նրա խոսքով՝ խցանումների մյուս կարևոր պատճառը վարորդական վատ մշակույթն է։ Երթևեկության կանոնների խախտումները, որոնք երկու-երեք տարի առաջ հնարավոր էր համեմատաբար հեշտ հաղթահարել, այժմ մեքենաների մեծ հոսքի պայմաններում շղթայական խցանումներ են առաջացնում։

Ավինյանի ներկայացրած առաջարկներից մեկը Երևանի որոշ հատվածներում ավտոմեքենաների մուտքը դրանց արտանետումների մակարդակով պայմանավորելն է։

Քաղաքապետի խոսքով՝ հնարավոր է սահմանել գոտիներ, որտեղ կկարողանան մուտք գործել, օրինակ, Եվրո 4 արտանետումների ստանդարտին համապատասխանող մեքենաները, իսկ մյուսների համար կգործեն լրացուցիչ սահմանափակումներ։ Նա չի բացառել նաև այդ հատվածներ ավելի բարձր արտանետումներ ունեցող մեքենաներով մուտք գործելու համար ֆինանսական բեռ սահմանելու հնարավորությունը։

Ավինյանի խոսքով՝ նման սահմանափակումների նպատակը ոչ միայն խցանումների նվազեցումն է, այլև օդի աղտոտվածության դեմ պայքարը։

Նա հատկապես մտահոգիչ է համարել ազոտի երկօքսիդի՝ NO2-ի մակարդակը, որի առաջացման աղբյուրներից են ավտոմեքենաների արտանետումները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն