Անհայտ կորած անձանց հարցում առաջընթացը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ. Ալեն Սիմոնյան | armenpress.am

Անհայտ կորած անձանց հարցում առաջընթացը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ. Ալեն Սիմոնյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծել նաև չլուծված մարդասիրական հարցերին անդրադառնալու համար։ Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ առաջընթացը կարող է դառնալ փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ։

Այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց համաժողովին ներկա անհայտ կորած անձանց ընտանիքներին՝ ընդգծելով, որ նրանց հարազատների ճակատագրերի պարզաբանումը համատեղ ջանքերի առանցքում է։

«Անհայտ կորած անձանց խնդիրը զինված հակամարտությունների ամենացավալի և երկարատև հետևանքներից է։ Հակամարտությունները կարող են ավարտվել, ռազմական գործողությունները դադարել, քաղաքական հարաբերությունները փոխվել, սակայն անհայտ կորած անձանց ընտանիքների համար անորոշությունը շարունակվում է իր սոցիալական, իրավական և հոգեբանական ծանր հետևանքներով։ Հայաստանը սեփական փորձով է ճանաչում այս խնդրի ծանրությունը։ Մեզ համար սկզբունքային է յուրաքանչյուր ընտանիքի՝ իր անհայտ կորած հարազատի ճակատագիրն իմանալու իրավունքի ապահովումը»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս սկզբունքի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին հետևողական աշխատանք է իրականացրել անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման համար անհրաժեշտ ազգային կարողությունների զարգացման ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն