iravaban.net Կառավարությունը այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում հաստատեց ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները։
Ըստ այդմ՝ 2026 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ։ Օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։