«Նոր ընտրություններ ենք անելու ու ջախջախենք իրենց». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը | azatutyun.am

«Նոր ընտրություններ ենք անելու ու ջախջախենք իրենց». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը | azatutyun.am

azatutyun.am «Նոր ընտրություններ ենք անելու ու գնալու ենք ջախջախենք իրենց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու իշխանությունը, եթե ընդդիմությունը չաջակցի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։

«Նոր ընտրություններ անելու ոչ մի խնդիր չունենք։ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, կգնանք իրենց մոտ, կասենք՝ էս ա, էս ա խաղաղություն ա, վերջին կետն ա, վերջին էջն ա, եկեք փակենք այդ էջը մեկընդմիշտ, որ ոչ երեխա չզոհվի, որ օտարերկյա գործակալներ չգան, օլիգարխներ չլինեն։ Կքվեարկեն…լավ, չէ՝ կհեռանանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի ներկայացնելու հարցին՝ այն որակելով «Ալիևի սահմանադրություն»։ Ընդդիմության պնդմամբ՝ նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանելու նախաձեռնությունը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով։

Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին: Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն