Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան | 1lurer.am

Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 19-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի իմ տպավորությունն ասեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն թեմաներից է, որոնց դեպքում 2029 թվականին այդ արդյունքն ունենալն ավելի իրատեսական է՝ մանավանդ մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում, և այս առումով կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը շատ էական է։

Սահմանների կառավարման համակարգում պետք է առաջիկայում բարեփոխումներ իրականացնենք, բայց այս թեմայի հետ ձեռք ձեռքի պետք է քայլի թվայնացման գործընթացը։ Առաջիկայում պետք է քննարկում ունենանք, հասկանանք, թե ուր ենք հասել թվայնացման մեր նախանշած ծրագրերն իրականացնելու առումով։ Հիմա մանավանդ կենսաչափական անձնագրերի ներդրման պայմաններում քաղաքացիները պետք է շատ արագ զգան իրենց կյանքի փոփոխությունը՝ սկսած ճամփորդելու ընթացքում իրենց մատուցվող ծառայությունների որակի փոփոխություններից։

Մեր բոլոր սահմաններում պետք է տեղադրված լինեն սահմանային կառավարման ինքնաշխատ համակարգեր, և, իհարկե, ծառայությունների մատուցման կոմֆորտ [լինի]։ Նկատի ունեմ՝ բազմաթիվ պրոցեսներից, որոնց ընթացքում մարդը ստիպված է լինում գնալ Ա կետից Բ կետ, մենք պետք է նրան դուրս բերենք թվայնացման միջոցով»,– ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն