civilnet.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում շուրջ 40 րոպե տևած հանդիպում են ունեցել՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Կրեմլի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի պատերազմը։
Հանդիպման սկզբում Թրամփը Պուտինին անվանել է իր ընկերը։
«Ո՞վ է սա։ Սա իմ ընկերն է», – ասել է ԱՄՆ նախագահը՝ մտնելով բանակցությունների սենյակ և մոտենալով Պուտինին։
«Մենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ունենք։ Վաղուց ենք ճանաչում միմյանց։ Կարծում եմ՝ այս հանդիպումից շատ լավ բաներ կարող են ստացվել կամ առնվազն դրանց սկիզբը դրվել։ Բայց կարծում եմ՝ արդյունքներ կլինեն», – հայտարարել է Թրամփը։
Ամերիկյան պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Ռուսական կողմից ներկա են եղել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Շաչրունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում