«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։
«Կովկասյան ընձառյուծի և նրա ապրելավայրերի պահպանությունը մեր երկրի կենսաբազմազանության պաշտպանության կարևոր մասն է։
Շնորհակալ եմ արգելոցի աշխատակիցներին, միջազգային գործընկերներին, որոնք ամեն օր հոգ են տանում «Խոսրովի անտառի» և նրա կենդանական աշխարհի պահպանության մասին»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։