Հաջիևը Հայաստանից պահանջում է տեղեկություններ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին | azatutyun.am

Հաջիևը Հայաստանից պահանջում է տեղեկություններ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի «ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի» մասին տեղեկություններ։

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևն է այսօր այս մասին հայտնել X սոցիալական ցանցի իր էջում՝ ներկայացնելով լուսանկարիչ Ռեզա ԴեգաթիԱդրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին գիրքը։

«Ռեզա Դեգաթիի լուսանկարների միջոցով համաշխարհային հանրությանը հասնում է հազարավոր ընտանիքների ցավը, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են իրենց հարազատների վերադարձին»,- ասել է նախագահի օգնականը՝ հավելելով՝ ներկայումս անհետ կորած է համարվում Ադրբեջանի 4 հազար 10 քաղաքացի։

2026-ի հոկտեմբերին Reuters-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկել է Իլհամ Ալիևի հետ անհետ կորածների հարցով համագործակցության ակտիվացումը և որ հարցը կարող է լուծվել համագործակցության միջոցով։ Reuters-ի փոխանցմամբ՝ Հայաստանը 2026-ի հունվարին Ադրբեջանին փոխանցել էր 50 անհետ կորած հայերի ԴՆԹ նմուշներ։

Հայկական կողմի տվյալներով՝ ղարաբաղյան երկու պատերազմներից հետո անհայտ կորած է մնում ավելի քան 1000 մարդ: Ադրբեջանը 4000 հազար հոգու հարց է բարձրացնում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն