azatutyun.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Երևանում խցանումների վերաբերյալ քննադատությանը:
«Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին, և մենք կաշխատենք ամեն ինչ անել, որպեսզի այդ պրոբլեմները, որ ակնհայտորեն առկա են, լուծումներ գտնենք», – ասաց է վարչապետը։
Վերջին շրջանում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը քննադատել էր Երևանում խցանումները՝ առանց որևէ պաշտոնյայի անուն տալու։
«Կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է: Ճիշտ է, ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալն է», – շատ թափանցիկ ակնարկել էր տիկին Հակոբյանը: