ՀՀ-ն Իրանի հետ նավթավերամշակման գործարան կկառուցի, եթե պատժամիջոցների վտանգ չլինի | arm.sputniknews.ru

ՀՀ-ն Իրանի հետ նավթավերամշակման գործարան կկառուցի, եթե պատժամիջոցների վտանգ չլինի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանը պատրաստ է Իրանի հետ նավթավերամշակման գործարանի ստեղծման ծրագիր իրականացնել, եթե դրա պատճառով միջազգային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգ չառաջանա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեծ հաճույքով այդ ծրագիրը կիրականացնենք, եթե սանկցիայի վտանգ չլինի։ Մենք հիմա դիտարկում ենք ու դա ենք քննարկում՝ արդյոք սանկցիայի տակ ընկնելու խնդիր կա»,– ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նավթավերամշակման գործարան կառուցելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի և պետք է դրանք ձեռք բերի արտերկրից։ Նա հայտնեց, որ դեռևս 2023–2024 թվականներին քննարկումներ են անցկացվել համապատասխան տեխնոլոգիաների և արտադրական հոսքագծերի ձեռքբերման վերաբերյալ։

«Մի քանի անգամ գնացել ենք, ասել ենք, որ ցանկանում ենք նավթազտարան ձեռք բերել, այսինքն՝ տեխնոլոգիան, հոսքագիծը։ Մեզ հարցրել են՝ ինչի՞ համար։ Ասել ենք՝ ուզում ենք մեր երկրում նավթավերամշակման գործարան ունենալ։ Հարցրել են՝ որտեղի՞ց եք նավթ ձեռք բերելու։ Ասել ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից»,– պատմեց Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն