Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին. հրավիրված է նաև Ադրբեջանը | news.am

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին. հրավիրված է նաև Ադրբեջանը

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու մեծ 20-յակի՝ G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է »Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ «G20» գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 14-15-ին Մայամիում։ Այնտեղ հրավիրված է նաև Ադրբեջանը։

Նշենք, որ «G20» գագաթնաժողովն աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների ամենամյա հանդիպումն է, որտեղ քննարկվում և համակարգվում են գլոբալ տնտեսության, ֆինանսների, առևտրի և աշխարհաքաղաքականության առանցքային հարցերը։

«G20»-ի կազմում ընդգրկված են Եվրոպական միությունը, Աֆրիկյան միությունը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան, Ռուսաստանը, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Իտալիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ը և Ճապոնիան։

«Մեծ քսանյակի» մասնակիցներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 85%-ը, միջազգային առևտրի ավելի քան 75%-ը և մոլորակի բնակչության շուրջ երկու երրորդը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն