Հայաստանում կստեղծվի տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման միջոցառումների համակարգ | news.am

Հայաստանում կստեղծվի տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման միջոցառումների համակարգ

Հայաստանում կստեղծվի տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման միջոցառումների համակարգ, որը նախատեսված է նաև պետական կառույցների կայուն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Որոշումը կնպաստի պետական տեղեկատվական համակարգերում տվյալների գաղտնիության և հասանելիության ապահովման ընդհանուր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաև կիբերմիջադեպերի կանխարգելման, հայտնաբերման և դրանց արձագանքման ընթացակարգերի իրավական կարգավորմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն