ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Օմանի հետ վիզային պահանջների մեղմացման մասին համաձայնագրի ստորագրմանը | news.am

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Օմանի հետ վիզային պահանջների մեղմացման մասին համաձայնագրի ստորագրմանը

Հավանություն է տրվել Հայաստանի և Օմանի կառավարությունների միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար վիզայի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագրի ստորագրմանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Օմանի հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը՝ տարբեր մակարդակներում պաշտոնական և աշխատանքային այցերի կազմակերպման միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն