Մեծ տերությունների համաձայնությունը անդորր է բերում աշխարհին․ Սի Ծինփին | news.am

Մեծ տերությունների համաձայնությունը անդորր է բերում աշխարհին․ Սի Ծինփին | news.am

news.am Մեծ տերությունների միջև համաձայնությունն աշխարհին անդորր է բերում, իսկ նրանց առճակատումը հանգեցնում է քաոսի։ Այս մասին Շենչժենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Երբ մեծ տերություններն ապրում են համերաշխ ձևով, աշխարհում անդորր է, իսկ երբ նրանք առճակատվում են, աշխարհը քաոսի մեջ է ընկղմվում։ Այսօր աշխարհում արագանում են հարյուրամյա մասշտաբի փոփոխությունները, մոլորակի վրա անդորր չկա։ Հենց դժվար ժամանակներում է դրսևորվում պատասխանատվությունը, և մեր երեք երկրները պետք է օրինակ ծառայեն, համատեղ պահպանեն խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում և ավելի մեծ ներդրում ունենան մարդկության առաջընթացում», – ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն