Թրամփ-Պուտին-Սի պատմական եռակողմ հանդիպումն արդեն մեկնարկել է։
Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է․ «Պատմությունը մեզ ասում է, որ երբ մեծ ուժերը բալանսի մեջ են ապրում, աշխարհը խաղաղության մեջ է լինում, երբ մեծ ուժերը բախվում են, աշխարհն ընկնում է քաոսի մեջ»։
ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը նշել է, որ պատրաստվում են քննարկել «բացառապես բոլոր հարցերը, որոնք կան աշխարհում»։ Նրա խոսքով՝ երեք երկրները «առանձնահատուկ դիրքավորվել են» քննարկելու միջուկային զենքերի թեման։
Իսկ Պուտինն ասել է, որ ինքը, Սին և Թրամփը կարող են «նշանակալի ներդրում ունենալ համաշխարհային անվտանգության և կայունության ամրապնդման գործում, եթե ներգրավվեն կառուցողական գործընկերության մեջ»։