ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումներից է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը և սահմանների բացումը | armenpress.am

ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումներից է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը և սահմանների բացումը | armenpress.am

armenpress.am Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Կառավարության հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության միջոցառումներից է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանների բացումը։

ԱԳՄԱ նախարարն այս մասին ասել է Կառավարության նոյեմբերի 19-ին նիստում։

«Կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների շրջանակում նախատեսել ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում և սահմանների բացում։ Նաև հաշվի առնելով նախորդ տարի Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ նախատեսում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում՝ անդամակցության հեռանկարով»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքն ընդունել էր 2025 թվականի մարտի 26-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն