Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին | armenpress.am

Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին:

Վարչապետն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մեծ պատիվ է այդպիսի հրավեր ստանալը և, բնականաբար, այո, ես կմասնակցեմ»,- ասաց Փաշինյանը:

Դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք գագաթնաժողովին հրավիրվել են մասնակցելու նաև Ադրբեջանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ղազախստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը:

G20-ի անդամներն են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Աֆրիկյան միությունը և Եվրամիությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն