news.am Ադրբեջանում պահվող հայերի հարցով ցանկացած քննարկում պետք է ուղղված լինի կոնկրետ արդյունքի՝ բոլոր գերիների ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մանասյանը հայտնել է, որ իր աշխատակազմը մշտական կապի մեջ է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարազատների, ինչպես նաև արդեն վերադարձած անձանց հետ, որոնց ընտանիքները դեռևս բախվում են տարբեր խնդիրների։ Նրա հավաստմամբ՝ հարազատների հետ հանդիպումներ անցկացվում են, թեև ոչ ամեն օր և ոչ միշտ անմիջապես ՄԻՊ աշխատակազմում․ կապը պահպանվում է նաև այլ ձևաչափերով։
Պատասխանելով Ադրբեջանի օմբուդսմենի հետ շփումների և Բաքու այցելելու առաջարկի մասին հարցին՝ Մանասյանը հաստատել է, որ այդ ուղղությամբ որոշակի հաղորդակցություն արդեն տեղի է ունեցել։ Հրապարակման ենթակա տեղեկություններն արդեն ներկայացվել են հանրությանը, իսկ լրացուցիչ մանրամասներ նա այս պահին չի հայտնել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում