azatutyun.am Ուկրաինան այս գիշեր, ամենայն հավանականությամբ, հարձակվել է Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի մոտ գտնվող «Կալեյկինո» նավթային պոմպակայանի վրա, հաղորդում են ուկրաինական Exilrnova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները:
Astra տելեգրամյան ալիքը փոխանցում է, որ Կալեյկինո գյուղի շրջանում, որտեղ պոմպակայանն է, տեղի բնակիչները վառ բռնկումների են ականատես եղել: Ըստ հրատարակության վերլուծության՝ պոմպակայանը հավանաբար խոցվել է:
«Կալեյկինո» նավթային պոմպակայանը «Տրանսնեֆտ-Պրիկամյե» ընկերությանն է պատկանում, այն խողովակաշարերի մայրուղային համակարգի խոշոր հանգույց է: Կայանը Ուկրաինայից հեռու է մոտ 1300 կիլոմետր: Կիևը պոմպակայանին հարվածել էր նաև այս տարվա փետրվարին, այրվել էին 50-ական խորանարդ մետր ծավալով երկու պահեստարաններ:
Իշխանությունները հաղորդել են Ալմետևսկի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վրա և նշել, որ զոհեր ու տուժածներ չկան: