arm.sputniknews.ru Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկաներից մի քանիսը «ամոթ», «տականք» վանկարկեցին։ Դատարանը գտավ, որ անազատության հետ չկապված խափանման միջոցներն իր զօրու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ, օրինական վարքագիծը։
Մինչ խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումը ելույթ ունեցան փաստաբաններն ու Բագրատ սրբազանը։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն իր խոսքում հռետորական հարց ուղղեց հանրությանը, թե այս ամբողջ ընթացքում այդ ինչ ապացույց է հետազոտվել, որին կարելի էր կամ պետք էր խոչընդոտել։
«Չկան այդպիսի ապացույցներ, չեն հետազոտվել, ու պետք է տխրեցնեմ մարդկանց՝ չեն էլ հետազոտվելու, շատ ձանձրալի դատավարություն է սպասվում»,- նշեց Սողոյանը։
Շեշտեց՝ ոչինչ չի խնդրում դատարանից, քանի որ ոչինչ չի էլ ակնկալում։
Սողոյանն ընդգծեց, որ տնային կալանքի պայմաններում Բագրատ սրբազանը չունի որևէ սահմանափակում անձանց հետ շփվելու, ըստ նրա, ինչպես մեղադրող կողմը կուզեր ասել, նոր ահաբեկչական պլաններ իր կեցավայրում կազմակերպելու համար, նաև կիրակնօրյա պատարագների է մասնակցում։
«Արդեն կես տարուց ավելի է՝ Բագրատ սրբազանը որևէ նոր ահաբեկչություն չի պլանավորել»,- կատակեց Սողոյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում