Պուտինը, Թրամփն ու Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունել․ ի՞նչ է այն նախատեսում | abcmedia.am

Պուտինը, Թրամփն ու Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունել․ ի՞նչ է այն նախատեսում | abcmedia.am

abcmedia.am Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ բանակցություններից հետո։

Հռչակագրի հիմնական կետերն են՝

  • Առաջնորդները վերահաստատել են, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել, և երբեք չպետք է այն մղվի։
  • Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը կանխելու համար։
  • Պուտինը, Ծինփինը և Թրամփը համաձայն են, որ Միջազգային քրեական դատարանը և այլ նմանատիպ մարմիններ չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
  • Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները նշել են, որ պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը հարգելը հիմնարար նշանակություն ունի։
  • Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը նախատեսում են ավելացնել նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը՝ բոլոր երկրների օգտին։
  • Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հանդես են եկել ՄԱԿ-ը բարեփոխելու օգտին՝ կազմակերպությանը հնարավորություն տալու ավելի արդյունավետ արձագանքել համաշխարհային մարտահրավերներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն