ԿԲ նախագահը՝ գազի գնի հնարավոր թանկացման դեպքում գնաճի թվերի մասին | 1lurer.am

ԿԲ նախագահը՝ գազի գնի հնարավոր թանկացման դեպքում գնաճի թվերի մասին | 1lurer.am

1lurer.am Ազգային ժողովի՝ նոյեմբերի 19-ի նիստին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի՝ 2027 թվականի պետբյուջեի վերաբերյալ ելույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ գազի գնի հնարավոր բարձրացումն ի՞նչ ռիսկեր է պարունակում թե՛ տնտեսության համար, թե՛ գների կայունության իմաստով։

Մարտին Գալստյանը պատասխանեց՝ հաշվարկներ արվել են, բայց դա դիտարկվել է ոչ թե որպես սցենար, այլ որպես սթրես թեստ։

«Մենք փորձել ենք հասկանալ՝ եթե գազի գինը 1 տոկոսային կետով բարձրանա, կամ 10-ով ասեմ, որ ավելի հեշտ ընկալելի լինի, որովհետև 1-ի դեպքում գնաճի վրա ազդեցությունը 0,06 է, այսինքն՝ եթե գազի գինը 10 տոկոսով բարձրանում է, ձեր նշած բոլոր գները՝ ներառյալ գազը, էլեկտրաէներգիան, էլեկտրաէներգիայի ազդեցությունն այն ճյուղերի վրա, որոնք կարող են արտադրանք տալ, ու այդ գնի մեջ ինքնարժեքի բարձրացումը բերելու են 0,6 տոկոս գնաճի։

Բնականաբար, այնտեղ կան ոչ գծային գործոններ, այսինքն՝ 10 տոկոսն ու 100 տոկոսը կարող են իրարից էապես տարբերվել, բայց եթե մենք խոսում ենք զուտ սթրեսթեստային սցենարի մասին, ապա գազի գնի՝ 1 տոկոսով բարձրացումը, ամբողջ ցիկլը հաշվի առնելով, ՀՀ-ում ձևավորում է 0,06 տոկոս գնաճ»,- ասաց նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն