Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է TRIP նախագծի ուսումնասիրության նախնական արդյունքները | arm.sputniknews.ru

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է TRIP նախագծի ուսումնասիրության նախնական արդյունքները

Ամերիկյան «AECOM» ընկերությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել է «Թրամփի ուղի» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ։

Ըստ հաղորդագրության` քննարկվել են նախատեսվող երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների գործառնական հնարավորությունների նախնական վերլուծությունները։

Անդրադարձ է կատարվել նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերին։ Քննարկվել և պլանավորվել են դրանց իրականացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն