Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման հերթական փուլը | hetq.am

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման հերթական փուլը

Այս շաբաթ մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված սպաներին՝ Էդվարդ Ասրյանը և Արման Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել են գործընթացի ներդրումը զինված ուժերում՝ որպես անընդհատ պատրաստության, ենթականերին դրական օրինակ ծառայելու և աշխատավարձի շեշտակի բարձրացման կարևոր բաղադրիչ։

Ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։

Ստուգարքային բոլոր առարկաների արդյունքների հանրագումարով էլ կձևավորվի ընդհանուր գնահատականը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն