Մեծամորի 2 բնակիչ թմրանյութ տեղադրելու պահին ձերբակալվել է. առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա | hetq.am

Մեծամորի 2 բնակիչ թմրանյութ տեղադրելու պահին ձերբակալվել է. առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա

ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Հետագա միջոցառումներին միացել են նաև Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19․40-ին, Սևանի Ձկնորսների փողոցում ձերբակալվեցին Մեծամորի բնակիչ երկու տղամարդիկ և իրենց վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Սևանի բաժին։ Մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ Սևան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվեց 29 և 27 տարեկան տղամարդկանց տեղադրած չորս փաթեթ՝ մոտ 9 գրամ ընդհանուր քաշով։

Իսկ նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Օպել» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայով 40 փաթեթ՝ ավելի քան 90 գրամ ընդհանուր քաշով։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն