Ռուսաստանն ու Վրաստանը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՌԴ ԱԳՆ | arm.sputniknews.ru

Ռուսաստանն ու Վրաստանը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՌԴ ԱԳՆ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսաստանն ու Վրաստանը մի շարք գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել 2 երկրների միջև վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ամփոփելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հանդիպման արդյունքները։

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով առևտրատնտեսական և մշակութային-մարդասիրական համագործակցության վրա։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ», – նշել է գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով ընդհատվել էին 2024 թվականի գարնանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն