azatutyun.am ԱՄՆ բանակցային թիմը ձգտում է հնարավորինս արագ՝ մինչև դեկտեմբեր կամ հունվար, համաձայնության հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիևը ևս շահագրգռված է պատերազմի շուտափույթ ավարտով, սակայն դա չպետք է տեղի ունենա միայն Ուկրաինայի զիջումների հաշվին։
«Մենք շարունակելու ենք անել ամեն ինչ՝ պատերազմն ավարտելու համար։ Միաժամանակ աշխատելու ենք ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների հետ՝ պահանջելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ և աջակցություն Ուկրաինային։ Եթե ռուսները չեն ցանկանում ավարտել պատերազմը, նրանց պետք է ստիպել», – ասել է Զելենսկին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում