Մոսկվայում կայացել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարության կայքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել շփումները քննարկված թեմաների շուրջ։
Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այցի շրջանակում նա կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։