ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների ՏԻՄ ընտրությունների մասնակցության՝ ժամը 17։00-ի դրությամբ տվյալները։

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների ՏԻՄ ընտրությունների մասնակցության՝ ժամը 17։00-ի դրությամբ տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 29-ին Հայաստանի 12 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցության՝ ժամը 17։00-ի դրությամբ տվյալները։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում՝ 75,34%, իսկ ամենացածրը՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ 27,22%։

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների հետևյալն են՝

Մեծաձոր՝ 75,34%,

Սևան՝ 65,58%,

Ամասիա՝ 65,52%,

Արևուտ՝ 61,96%,

Կապան՝ 57,37%,

Բաղրամյան՝ 56,08%,

Նոյեմբերյան՝ 56,08%,

Ապարան՝ 55,77%,

Սպիտակ՝ 53,95%,

Աշոցք՝ 42,73%,

Աշտարակ՝ 34,29%,

Մեծամոր՝ 27,22%։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներից մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սևանում։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ն։

ԿԸՀ-ն քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ տվյալները հրապարակում է երեքժամյա պարբերականությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն