Նոյեմբերի 29-ին, ժամը 18:43-ի սահմաններում, «Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդը արձանագրել է, որ խոչընդոտվում է իր աշխատանքը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը թույլ չեն տվել դիտորդին արձանագրված խախտման մասին գրառում կատարել գրանցամատյանի համապատասխան բաժնում։
Առաքելության գնահատմամբ՝ արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։