Սահմանին «անհետ կորած» զինծառայողների հարցով Բաքուն դիմել է միջազգային կազմակերպություններին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն դիմել է միջազգային կազմակերպություններին Հայաստանի հետ սահմանին անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ, հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

«Հայաստանի հետ սահմանին անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ՊՆ զինծառայողներ Ագշին Բաբիրովը (ծնված 2004թ.) և Հուսեյն Ախունդովը (ծնված 2003թ.) անհետացել են։ Հաշվի առնելով զինծառայողներին Հայաստանի տարածքում պահելու հավանականությունը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ պաշտոնական դիմում է ներկայացվել համապատասխան միջազգային կազմակերպություններին», – ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Այսօր արդեն ՊՆ-ն հայտնեց, որ հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն