Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնված C-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին. Իսմայիլ Դեմիր |tert.am|

tert.am։ Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների մասին սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, գրում է CNN Turk լրատվականը:

«Անտրամաբանական է գնել C-400 համակարգեր և չօգտագործել դրանք: Դրանք որևէ վնաս չեն կարող հասցնել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Դեմիրը:

Նա հավելել է, որ Թուրքիան ձգտում է լուծել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, այդ իսկ պատճառով պատրաստ է ԱՄՆ-ից իր համար ձեռնտու պայմաններով գնել Patriot համակարգերը և օգտագործել դրանք ռուսական զինատեսակներին զուգահեռ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն