azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի երեկոյան Մոսկվայում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի հետ:
Սա չինացի նախարարի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այցը կտևի ապրիլի 16-ից 18-ը։ Պուտինի հետ Լի Շանգֆուի հանդիպման մասին նախապես չէր հաղորդվել, հայտարարվել էր միայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման մասին։
Շոյգուն ներկա է եղել Կրմելում կայացած չինացի նախարարի հետ Պուտինի բանակցություններին։