ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ |news.am|

news.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ։

Այսօր առավոտյան գլխավոր քարտուղարը Կիեւի կենտրոնում՝ Միխայլովսկայա հրապարակում, հարգանքի տուրք է մատուցել զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին, հայտնում է The Kyiv Independent-ը։ Հատկանշական է, որ Սթոլթենբերգն այս միջոցառմանը ներկա է եղել միայն անվտանգության աշխատակիցների եւ ուկրաինացի զինվորականների պատվո պահակախմբի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պետք է բանակցություններ անցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սակայն այցի մանրամասն ծրագիր դեռ չկա։ Նաեւ հայտնի չէ, թե Զելենսկին եւ Սթոլթենբերգը ինչ թեմաներ են քննարկելու երկխոսության ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով