Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել |azatutyun.am|

azatutyun.am: Հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը։

Հեռանալու մասին նրա դիմումը հաջորդում է ներքին հետաքննության արդյունքների հրապարակմանը, որոնք հաստատում են, որ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան աշխատավայրում «վախի մշակույթ» է ստեղծել և «բուլինգի» ենթարկել իր ենթականերին։

Ռաաբի հասցեին նման մեղադրանքներ հնչեցին ամիսներ առաջ, պաշտոնյան խոստացել էր թողնել պաշտոնը, եթե հետաքննությունը հաստատի այդ պնդումները։

Դոմինիկ Ռաաբը փոխվարչապետ է նշանակվել 2022 թվականի հոկտեմբերին, նա միաժանակ զբաղեցնում է նաև արդարադատության նախարարի պաշտոնը։ Բորիս Ջոնսոնի վարչապետության օրոք Ռաաբը ղեկավարում էր բրիտանական դիվանագիտական գերատեսչությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով