ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Գերմանիայում ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցների հերթական զանգվածային արտաքսման մասին»։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Բեռլինի այս գործողությունները, որը շարունակում է ցուցադրաբար ոչնչացնել ռուս-գերմանական հարաբերությունների ողջ հիմքը, այդ թվում՝ դիվանագիտության հարթության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնությունը «հայելային» է արձագանքելու այս որոշմանը՝ երկրից արտաքսելով գերմանացի դիվանագետներին, ինչպես նաև սահմանափակելու նրանց թիվը ՌԴ-ում, ինչի մասին, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, տեղեկացվել էր ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը դեռևս 2022թ․ ապրիլի 5-ին։

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Գերմանիան խախտել է իր խոսքը, որ ցուցադրական չի դարձնելու ռուս դիվանագետների նոր արտաքսումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով