hetq.am: Մայիսի վերջին ԱՄՆ-ն Գերմանիա կմատակարարի Abrams տեսակի 31 տանկ՝ ուկրաինացի զինվորականների ուսուցման համար։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։
Գործակալության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականների ուսուցումը կսկսվի ամռանը և կընթանա Գերմանիայի Գրաֆենվեր ռազմաբազայում։ Ուսուցումը կտևի մոտ 10 շաբաթ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ուսուցանել մոտ 250 մարդու։
Associated Press-ը նաև նշում է, որ Գերմանիա մատակարարվող տանկերը չեն կիրառվի մարտական գործողություններում։ Դրա փոխարեն ԱՄՆ-ն կարդիականացնի ու Ուկրաինային կփոխանցի Abrams M1A1 տեսակի 31 տանկ։ Պաշտոնյաները հույս ունեն, որ տանկերը պատրաստ կլինեն այն պահին, երբ զինվորականները կավարտեն ուսուցումը։